Միջազգային

Վրաստանի նախագահը 5 օր անց հրապարակել է Ալիևին ուղղված շնորհավորանքը

Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական նամակով շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչակազմի տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլի նամակը թվագրված է փետրվարի 9-ով։

«Վրաստանի նախագահը պաշտոնական նամակով շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև բարեկամ և գործընկեր երկրների բոլոր նախագահներին», - ասված է նախագահի մամուլի ծառայությունում:

Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին։