Միջազգային

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Կատար

Իրանի արտգործնախարարության պատվիրակությունը ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորությամբ մեկնել է Կատար։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է հանդիպել Կատարի էմիրի, վարչապետի և արտգործնախարարի հետ։ Նրանք կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանային ու միջազգային հարցեր, Գազայի հատվածում տիրող իրավիճակը։