Միջազգային

«Հայկական կողմը ձգձգում է Ադրբեջան-Նախիջևան կապի բանակցությունները». Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» պարբերականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանն ու Հայաստանի դիրքավորմանը, ապաշրջափակման հարցերին․

«Այս թեման ադրբեջանական կողմի համար շատ կարևոր է։ Դա կայուն տրանսպորտային երթուղու, Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների առկայությունն է։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ընդհատվել են բոլոր հաղորդակցությունները, անջատվել է էլեկտրաԷներգիայի մատակարարումը Նախիջևան։ Ուստի Ադրբեջանի համար երթուղու անվտանգությունը (մոտավորապես 46 կմ) վերացական թեմա չէ։ Այս երթուղու վրա կան նաև թունելներ, այնտեղ, իմ կարծիքով, կա նաև կամուրջ։ Ռուսաստանը պատրաստ էր բավականին արագ վերականգնել այս երթուղին իր հաշվին։ Ինձ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով հայկական կողմը ձգձգում է բանակցությունները», - նշել է Եվդոկիմովը։