Միջազգային

Իսրայելը հարվածել է Ռաֆահ քաղաքին. պատանդներ են ազատ արձակվել

Ավելի քան 60 մարդ է զոհվել Գազայի Հարավային Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական ավիահարվածի հետեւանքով: Այդ մասին երկուշաբթի վաղ առավոտյան հայտնել է պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը:

Իսրայելի ներքին անվտանգության «Շին Բեթ» ծառայությունը և Ռաֆախում ոստիկանության հատուկ ստորաբաժանումը հայտնել են, որ գործողության արդյունքում ազատ են արձակել 60-ամյա Ֆերնանդո Սիմոն Մարմանին և 70-ամյա Լուիս Հարեին: