Միջազգային

Թագավոր Չարլզն ախտորոշումից հետո առաջն անգամ հայտնվել է հանրության առաջ

ՄԹ թագավոր Չարլզ III-ն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև այն բանից հետո, երբ Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ միապետի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել:

Թագավորն իր կնոջ՝ թագուհի Կամիլայի հետ Սանդրինգհեմում՝ Նորֆոլկ կոմսությունում այցելել է Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի։

Մասնավոր կալվածքի դարպասների մոտ, որտեղ գտնվում է եկեղեցին, մոտ հարյուր մարդ է հավաքվել, սակայն նրանց տարածք չեն թողել։

Ավելի վաղ Կարլը սրտանց շնորհակալություն էր հայտնել հասարակությանը՝ հիվանդության ախոտորոշումից հետո աջակցության խոսքերի համար։