Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024

USD402

EUR431.33

RUB4.27

Երևան 4 ℃

Рус Eng

Ջոն Քիրբին նոր պաշտոն կստանա

Միջազգային

12 Փետրվարի, 14:35

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նոր պաշտոն կստանա և կնշանակվի ԱՄՆ նախագահի օգնական: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները։

Քիրբին նշանակվելու է Սպիտակ տան Ազգային անվտանգության ոլորտում հաղորդակցությունների գծով խորհրդական և ստանալու է ենթակաների իր հաստիքը, որոնք վերահսկելու են ամերիկյան տարբեր գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակումը:  Բացի այդ, Քիրբին օգնականի տեղակալից կտեղափոխվի ԱՄՆ նախագահի օգնական։ Գործակալությունն ընդգծում է, որ չնայած նոր պաշտոնին՝ Քիրբին կշարունակի ելույթ ունենալ Սպիտակ տանը՝ լրագրողների համար պարբերական ճեպազրույցներում:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում