Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել ԱՄՆ-ին և մյուս երկրներին` չմիջամտել երկրի ներքին գործերին և օբյեկտիվ գնահատել երկրում տեղի ունեցող գործընթացները:
«Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք հանդես ենք գալիս իրավահավասար համագործակցության օգտին և պատրաստ ենք աշխատել բոլոր երկրների և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։ Իմ միակ խնդրանքն այն է, որ չխառնվեք մեր երկրի ներքին գործերին», - հայտարարել է նա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված պատասխան նամակում, որը հրապարակել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասկաթ Ալագոզովը։
Ավելի վաղ Բլինկենը ուղերձ էր հղել Ղրղզստանի ղեկավարին, որում մտահոգություն էր հայտնել երկրում հկ–ների մասին օրենքի քննարկման կապակցությամբ, որի ընդունումը, պետքարտուղարի գնահատմամբ, բացասաբար կանդրադառնա Ղրղզստանի քաղհասարակության վիճակի վրա: Այժմ այդ օրինագիծը քննարկվում է խորհրդարանում։