Միջազգային

Մակրոնը հետաձգել է իր այցը Ուկրաինա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անվտանգության նկատառումներով հետաձգել է այցն Ուկրաինա, հայտնում է Challenges պարբերականը:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան մոտակա շաբաթներին կավարտի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին երկկողմ համաձայնագրի շուրջ աշխատանքը, խոստացել էր դրա ստորագրման մասին հայտարարել փետրվարին Ուկրաինա կատարած այցի ընթացքում: