Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիայի հետ Ֆ-16 կործանիչների վերաբերյալ գործարքին

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիայի հետ Ֆ-16 կործանիչների վերաբերյալ գործարքին: Այս մասին հայտնել է Անկարայում ԱՄՆ դեսպանատունը:

Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված Ֆ-16 ինքնաթիռների ձեռքբերումը Նահանգներում անվանել են «մեծ քայլ առաջ»:

«Կործանիչները վճռորոշ նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի ուժերի համար դաշնակիցների միջև օպերատիվ համատեղելիության ապահովման տեսանկյունից»,-ասվում է հայտարարության մեջ: