Միջազգային

Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց ամուր աջակցությունն Ուկրաինային և քննարկել են Մերձավոր Արևելքում տարածաշրջանային էսկալացիան կանխելու ջանքերը։