Միջազգային

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ «սխալ է թույլ տվել» 2023 թվականի ապրիլին՝ ներում շնորհելով մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդուն։

Վերջին օրերին Հունգարիայում այս դեպքի հետ կապված սկանդալ էր ծագել։ Ընդդիմադիր կուսակցությունները Նովակին կոչ էին արել հրաժարական տալ։

«Այսօր ես վերջին անգամ դիմում եմ ձեզ՝ որպես պետության ղեկավար, հրաժարական եմ տալիս հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասել է Նովակը M1 հեռուստաալիքի եթերում։

Նովակն առաջին կինն էր, ով զբաղեցնում էր երկրի նախագահի պաշտոնը։ նա պաշտոնավարել է 2022 թվականի մարտի 10-ից։ Պետության նոր ղեկավարին խորհրդարանը կընտրի 30 օրվա ընթացքում։