Միջազգային

Հունգարիան երբեք չի մասնակցել և երբեք չի մասնակցի Ուկրաինային զենք մատակարարելուն ուղղված որևէ գործողության. ԱԳ նախարար

Բուդապեշտը երբեք չի մասնակցի Ուկրաինային զենքի մատակարարմանը: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ նախարարը:

Նա պատմել է, որ Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու շուրջ Եվրամիության հետ բանակցությունների ժամանակ Հունգարիան մի քանի նախապայմաններ ուներ:

Առաջին հերթին, այդ գումարը չպետք է ծածկեր զենքի ոչ մի մատակարարում, քանի որ շատ հստակ դիրքորոշում կա այս հարցում: «Հունգարիան երբեք չի մասնակցել և երբեք չի մասնակցի Ուկրաինային զենք մատակարարելուն ուղղված որևէ գործողության»,- ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն: