Ուկրաինացի պաշտոնյաները հրապարակում են Խարկովում խոշոր հրդեհի լուսանկարները, որը բռնկվել է բենզալցակայանին անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո:
Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում ՝ երեք երեխա։ Տուժել է երեք մարդ, մոտ 50-ը տարհանվել են։ «Այրվել է 14 անհատական բնակելի տուն՝ մոտ 3700 քմ ընդհանուր մակերեսով, պահեստային տարածք՝ 400 քմ մակերեսով: Բացի այդ, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտում լայնածավալ հրդեհ է բռնկվել»,- ասվում է տեղի փրկարարական ծառայության հայտարարության մեջ