Միջազգային

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «օրինական իրավունք ունի» ոչնչացնել Հարավային Կորեան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հարավային Կորեան ոչնչացնելու օրինական իրավունք ունի՝ հերթական անգամ սպառնալով իր հարևանին այն բանից հետո, երբ տարեսկզբին իր պետության ազգային քաղաքականությունից բացառեց խաղաղ միավորման գաղափարը: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը։ 

Հաղորդվում է, որ Կիմը, այցելելով պաշտպանության նախարարություն և նշելով բանակի հիմնադրման տարեդարձը, հայտարարել է, որ Հարավային Կորեայի «խամաճիկները» մերժել են Փհենյանի համագործակցության ջանքերը և ձգտում են կլանել իրենց հարևանին: Այդ պատճառով, նրա խոսքով, ճիշտ է Հարավային Կորեային «գլխավոր թշնամի» անվանել, և այդ օրինականության հիման վրա կարող են հարձակվել և ոչնչացվել նրան ցանկացած պահի։