Միջազգային

Վրաստանի Ռուսթավի քաղաքում 3 մարդ է սպանվել

Ռուսթավի քաղաքում (Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա) զինված տղամարդը կրակ է բացել այսպես կոչված Ստամբուլի շուկայում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվել է 3 մարդ, կան նաև վիրավորներ։ Այդ մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: