Միջազգային

Սալիվանը Հնդկաստանում ռազմական համագործակցության հարցեր քննարկի

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը փետրվարի 20-21-ը կայցելի Հնդկաստան՝ քննարկելու երկու երկրների պաշտպանական համագործակցության նոր համաձայնագրերը: Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Սալիվանը բանակցություններ կվարի իր հնդկաստանցի գործընկեր Աջիթ Դուվալի հետ կարևոր համաձայնագրերի շուրջ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում: ԱՄՆ պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նարենդրա Մոդիի և արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: