Միջազգային

Իտալիայի խորհրդարանը հաստատել է Ուկրաինայի ռազմական օգնությանը

Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը վերջնականապես հաստատել է 2024 թվականին Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին կառավարության որոշումը: Այս մասին հայտնում է ANSA-ն։

Այս որոշմանը կողմ է քվեարկել Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի 400 անդամներից 218-ը: Ավելի վաղ Իտալիայի կառավարության դեկրետը Ուկրաինային 2024 թվականին ռազմական օգնություն տրամադրելու մասին պաշտպանել էր Սենատը։