Միջազգային

«Իվանիշվիլին գրոսմայստեր է քաղաքականության մեջ». Վրաստանի նորանշանակ վարչապետ

Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն «քաղաքականության գրոսմայստեր» է անվանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և հաստատել, որ նոր պաշտոնում կշարունակի հետևել նրա խորհուրդներին․

«Բիձինա Իվանիշվիլին ոչ միայն իմ, այլև մեր կուսակցության գլխավոր քաղաքական խորհրդականն է։ Նրա խորհուրդները մեզնից յուրաքանչյուրի, անձամբ ինձ համար, շատ կարևոր են։ Բազմիցս ասել եմ և նորից կասեմ, որ քաղաքականության մեջ նա իսկական գրոսմայստեր։ Նա կարող է նախապես հաշվարկել 10, 15, 20 քայլ: Իհարկե, նրա խորհուրդները մեզ համար չափազանց կարևոր են», - ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին։