Միջազգային

Գազայում 12 մլն տոննա աղբ է կուտակվել

Շուրջ 12 մլն տոննա աղբ, որի մաքրման համար կպահանջվի ավելի քան չորս տարի, կուտակվել է Գազայի հատվածի քաղաքների և ավանների փողոցներում: 
Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հրապարակած զեկույցում։

Ավելի քան 650.000 մարդ կորցրել է իր կացարանը և «տուն չունի, որտեղ կարելի էր վերադառնալ»։ Հարյուր հազարավոր պաղեստինցիներ ապաստանի և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների կարիք ունեն, նրանք ստիպված են մնալ հակասանիտարական պայմաններում: