Փետրվարի 8-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ նրա խնդրանքով։
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն, զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների որոշ արդիական հարցեր։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն էլ տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում առևտրային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիներին ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարել թույլատրելու վերաբերյալ հարցեր: