Իսրայելի հետ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը կախված է Գազայում պատերազմի դադարեցումից և երկու պետությունների համակեցության հիման վրա հակամարտության կարգավորման՝ Իսրայելի պատրաստակամությունից: Այդ մասին Թել Ավիվում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Երբ ես Սաուդյան Արաբիայում ընդամենը մի քանի օր առաջ տեսա թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին, նա կրկնեց ինձ իր ցանկությունն ու վճռականությունը՝ նորմալացման հասնելու համար», - նշել է Բլինքենը։ Բին Սալմանը կրկնել է, որ նորմալացումը երկու բան է պահանջում. «Նախ, Գազայում պետք է հանգստություն լինի, երկրորդ, պետք է լինի հստակ և վստահելի ուղի պաղեստինյան պետության ստեղծման համար»: