Միջազգային

«Ալիևի հաղթանակը կնպաստի տարածաշրջանում խաղաղության որոնման ակտիվացմանը». ԱՊՀ գլխավոր քարտուղար

«Փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ակտիվացմանը»․ ՏԱՍՍ-ին հայտնել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, որն ընտրություններում գլխավորում է ԱՊՀ դիտորդական առաքելությունը։

«Ինձ թվում է, որ այդ հաղթանակը կծառայի նրան, որ լրացուցիչ ջանքեր կգործադրվեն Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթացի համար՝ տարածաշրջանում համաձայնության հասնելու նպատակով: ԱՊՀ բոլոր երկրները խիստ շահագրգռված են խաղաղության վերականգնման այս գործընթացի հաջող ավարտով։ Դա բխում է և տարածաշրջանի երկրների, և ողջ կազմակերպության շահերից», - ասել է Լեբեդևը։