Միջազգային

Մահմուդ Աբասն ու Բլինքենը քննարկել են իրավիճակը Գազայում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը չորեքշաբթի օրը ռամալլայի նախագահական կենտրոնակայանում քննարկել են Գազայի վերջին իրադարձությունները:

Բլինքենը և Աբբասը խոսել են ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու շարունակական ջանքերի զարգացումների մասին․ հայտնում է պաղեստինյան պաշտոնական «WAFA» լրատվական գործակալությունը: Աբբասը նաև կոչ է արել ԱՄՆ–ին՝ ճանաչել պաղեստինյան պետականությունը և լիիրավ անդամակցությունը ՄԱԿ-ին, ընդգծելով, որ երկու պետությունների համակեցության որոշումն անհրաժեշտ է խաղաղության համար: