Միջազգային

50 մլրդ եվրոն չնչին օգնություն է Ուկրաինայի համար

Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու մասին ԵՄ համաձայնագրի թանաքը դեռ չի չորացել, սակայն արդեն հիմա այդ գումարն աննշան է թվում։ Երկրի ֆինանսական պահանջներն օրեցօր աճում են, իսկ Ռուսաստանի հետ պատերազմը ձգվում է արդեն երրորդ տարին․ գրում է Politico-ն։

Այսպես, ԵՄ-ի հատկացրած 50 միլիարդ եվրոն պետք է օգտագործվի մինչև 2027 թվականը։ Սակայն Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինայի ֆինանսավորման դեֆիցիտը միայն այս տարի գնահատում է ավելի քան 40 միլիարդ դոլար: Կիևի համար ամենամեծ ռիսկերից մեկն այն է, որ օգնության դեֆիցիտը, ամենայն հավանականությամբ, նրան կմղի դեպի փող տպելու գնաճային ուղի: