Միջազգային

Ռուսաստանը Հայաստանին կոչ է արել վերսկսել ՀԱՊԿ-ի քննարկումները

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել քննարկել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը.

«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և, որպես ռազմաքաղաքական միության, դրա արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շուտափույթ վերադարձը կազմակերպության շրջանակներում բնականոն և լիարժեք աշխատանքին։ Ցավոք, մեր հայ դաշնակիցներն առայժմ իսկապես հեռացել են դրանից։ Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ Երևանում հրապարակային զգացմունքային հարձակումների և կազմակերպությանը քննադատելու փոխարեն ձեռնամուխ լինել հասունացած հարցերի քննարկմանը քաղաքական և փորձագիտական մակարդակներում», - ասել է դիվանագետը։