Միջազգային

Պակիստանում խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ են

Պակիստանում մեկնարկել են խորհրդարանի ստորին պալատի և նահանգային օրենսդիր մարմինների ընտրությունները: Այս մասին տեղեկացնում է ընտրական հանձնաժողովը։

Քվեարկելու իրավունք ունեն Պակիստանի՝ 18 տարեկանից բարձր քաղաքացիները։ 2024 թվականին հաշվվում է ավելի քան 128 մլն ընտրող: Առաջիկա ընտրությունների համատեքստում առավել հեռանկարային քաղաքական միավորումներն են Պակիստանի մահմեդական լիգան (Նավազա խմբակցություն) և Պակիստանի ժողովրդական կուսակցությունը: