Միջազգային

Ղազախստանը Նազարբաևի զարմիկից 96 մլն դոլար է վերադարձրել

Ղազախստանի իրավապահ մարմինները երկրի բյուջե են վերադարձրել 44,6 մլրդ տենգեի (98,6 մլն դոլարի) միջոցներ՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու՝ Կայրաթ Սաթիբալդիի նկատմամբ ապօրինի դուրս բերված ակտիվների գործով: Այդ մասին հայտնում է Ղազախստանի Կոռուպցիայի հակազդման գործակալության մամուլի ծառայությունը։