Միջազգային

«Մոլդովան չի տեղեկացրել ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության մասին». ՌԴ ԱԳՆ

Պաշտոնական Քիշնևը ԱՊՀ գործադիր կոմիտե պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության մասին․ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:

Ավելի վաղ Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը հայտարարել էր, որ Մոլդովան վերջնականապես դուրս կգա ԱՊՀ-ից մինչև 2024 թվականի վերջը: «Եթե նման որոշում կայացվի Քիշնևում, դա ափսոսանք կառաջացնի, բայց դժվար թե էապես ազդի ԱՊՀ աշխատանքի վրա», - ասել է Պանկինը։