Միջազգային

Բաշար Ասադի Սիրիան մրցակցում է մեքսիական նարկոկարտելների հետ

Սիրիայում քաղաքացիական պատերազմին նոր ճակատ է բացվել. իշխող ռեժիմի հետ կապված մաքսանենգները անմիջական զինված դիմակայության մեջ են մտել հարևան Հորդանանի բանակի հետ: Դրա հետևում կարող է կանգնած լինել Մահեր Ասադը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կրտսեր եղբայրը, որը ղեկավարում է հանցավոր խմբավորում, որն արտադրում և վաճառում է արգելված «կապտագոն» դեղամիջոցը: 

Սիրիան ապահովում է աշխարհում արտադրվող այդ դեղամիջոցի ամբողջ ծավալի 80%-ը՝ արտահանելով այն կենդանի ոչխարների և թեյի տերևների մեջ: Դա Ասադի ռեժիմին երեք անգամ ավելի շատ գումար է բերում, քան վաստակում են մեքսիկական թմրակարտելները միասին վերցրած։ Կապտագոնից ստացված եկամուտներն օգնում են Սիրիայի առաջնորդին՝ գնել պաշտոնյաների և գեներալների հավատարմությունը, ինչպես նաև գնում են սպառազինությունը:

Կապտագոն սկսեցին ընդունել տարբեր ռազմականացված ջոկատների մարտիկներ, որոնք առատորեն հայտնվեցին տարածաշրջանում 1990-ականների և 2000-ականների սկզբին։ Գինը տատանվում էր 3-25 դոլարի սահմաններում, որի որակյալ դեղահաբը կարող էր մի քանի ժամով ազատել հոգնածության և վախի զգացողությունից, օգնել կենտրոնացնել ուշադրությունը և անջատել մարտում այդքան խանգարող հույզերը:

Լոնդոնում Սիրիայի կառավարության թմրակայսրության արժեքը գնահատում են 57 մլրդ դոլար․ այն անվանում են Ասադի ընտանիքի և նրա մերձավոր շրջապատի ամենաարժեքավոր ակտիվներից մեկը: Հաբերի վաճառքից սիրիական վերնախավի եկամուտների կոնկրետ թվեր չկան, բայց խոսքը հաստատ գնում է տարեկան միլիարդավոր դոլարների մասին։ Աշխարհում ամեն տարի առնվազն 10 միլիարդ դոլարի կապտագոն է վաճառվում։