Միջազգային

Մեծ Բրիտանիան մինչև 2029թ. կշարունակի առանց մաքսատուրքի առևտուրն Ուկրաինայի հետ

Մեծ Բրիտանիան կշարունակի առանց մաքսատուրքի առևտուրն Ուկրաինայի հետ մինչև 2029 թվականը: Այդ մասին հայտնել է «Reuters»-ը։  Գործակալությունը, հղում անելով երկրի բիզնեսի և առևտրի նախարարությանը, հայտնում է, որ դա կվերաբերի գրեթե բոլոր ապրանքներին: Բացառություն կլինեն թռչնամիսն ու ձուն։ Այդ ապրանքների անմաքս առևտրի ժամկետը 5-ի փոխարեն երկարացրել են 2 տարով:

Միացյալ Թագավորության առևտրի նախարար Գրեգ Հանդսի խոսքով՝ նման որոշումն ապահովում է Ուկրաինայի տնտեսությունը, նրա բիզնեսը և ժողովրդին խիստ անհրաժեշտ աջակցությամբ, ինչը վճռորոշ նշանակություն ունի երկրի վերականգնման համար: