Միջազգային

Վրաստանի նախագահը կոնսուլտացիաներ է սկսել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է սկսել քաղաքական դաշտի ներկայացուցիչների և քաղհասարակության շահագրգիռ անձանց հետ: Այդ մասին հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը։

Սալոմե Զուրաբիշվիլին, երեկ խորհրդարանին ներկայացնելով տարեկան հաշվետվությունը, հանդես է եկել ապագա «Եվրոպայի միասնության հարթակի» խարտիայի ստեղծման նախաձեռնությամբ: Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, երկրին հանգստություն, պաշտպանություն է պետք, ուստի ներկայիս փակուղուց դուրս գալու բանաձևն ու միջոցը ապագայի համար խարտիա ստեղծելն է: