ԱՄՆ Սենատը երեքշաբթի օրը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր օգնական, պատերազմի վետերան Կուրտ Քեմփբելին պետքարտուղարի տեղակալի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի 2–րդ պաշտոնում:
Նա ընտրվել է Սենատի 92 կողմ, 5 դեմ ձայներով: Այս պաշտոնում Քեմփբելի ընտրությունն արտացոլում է ամերիկա-չինական հարաբերությունների կարևորությունը: Չինաստանը բարդ դիվանագիտական մարտահրավեր է ներկայացնում ԱՄՆ համար։ Քեմփբելի պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ նա սովետական տարիներին սովորել է Երևանի պետհամալսարանում և ստացել երաժշտության ու քաղաքական փիլիսոփայության ծրագրի վկայական։