Միջազգային

Պակիստանում 27 հոգի նախընտրական ահաբեկչության զոհ է դարձել

Պակիստանի Բելուջիստան նահանգում փետրվարի 8-ին Պակիստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում թեկնածուների գրասենյակների մոտ երկու պայթյուն է եղել: Առնվազն 27 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել, նրանցից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում․ հայտնել է «Geo TV» հեռուստաալիքը:

Պայթուցիկ սարքը, որն աշխատել է անկախ թեկնածու Ասֆանդ Խան Կակարի գրասենյակի հարևանությամբ, 15 մարդու կյանք է խլել, ավելի քան 30-ը վիրավորվել են: Ահաբեկիչների երկրորդ հարձակման զոհ է դարձել 12 մարդ։