Միջազգային

Կրեմլը հաստատել է, որ Թաքեր Կարլսոնը հարցազրույց է վերցրել Պուտինից

Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը երեքշաբթի հարցազրույց է վերցրել Վլադիմիր Պուտինից: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, ես կարող եմ դա հաստատել», - պատասխանել է Պեսկովը: «Նա դիրքորոշում ունի, որը տարբերվում է մյուսներից։ Նա ոչ մի կերպ ռուսամետ չէ, ոչ էլ՝ ուկրաինամետ, այն ավելի շատ ամերիկամետ է։ Համենայնդեպս, այն հակադրվում է ավանդական անգլո-սաքսոնական լրատվամիջոցների դիրքորոշումներին»,- նշել է Պեսկովը։