Միջազգային

«Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն». ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը մեկնաբանել է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները։ 

Լեբեդևը, մասնավորապես, հայտարարել է.  «Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն։ Ուրախ կլինենք, եթե պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն»։