Միջազգային

Սաուդյան Արաբիան հայտնել է Իսրայելի հետ հարաբերությունների նախապայմանները

Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չի ունենա Իսրայելի հետ՝ առանց անկախ պաղեստինյան պետության ստեղծման: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է  պաշտոնական Էր Ռիադը:

«Թագավորությունն ԱՄՆ վարչակազմին հայտնել է իր հաստատուն դիրքորոշման մասին, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն լինի, քանի դեռ չի ճանաչվել անկախ պաղեստինյան պետությունը 1967 թվականի սահմաններում, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է», - ասված է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Մեկ այլ պայման կլինի այն, որ «Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիան դադարի, և իսրայելական բոլոր օկուպացիոն ուժերը հեռանան Գազայի հատվածից», - ասվում է հայտարարության մեջ: