Միջազգային

Զելենսկին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հաջորդ շաբաթվա վերջ Ռուսաստանի հարձակումից ի վեր երկրորդ այցը կատարել Գերմանիա: Այս մասին հայտնում է «Tagesspiegel» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Զելինսկին մտադիր է ներկա գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 16-18-ը: Այցի ծրագիրը և հստակ ժամանակացույցը դեռևս գաղտնի են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մյունխենի համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը Tagesspiegel-ին չի հաստատել Զելինսկու մասնակցությունը համաժողովին, սակայն նշել է, որ կազմակերպիչները փորձում են ապահովել Ուկրաինայի նախագահի ներկայությունը: