Միջազգային

Գերմանիայի կանցլերը կմեկնի Չինաստան

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է ապրիլի 15-16-ը այցելել Չինաստան: Նրան կուղեկցի գործարարների պատվիրակությունը․ հայտնել Է Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ վկայակոչելով հրավերը, որը Գերմանիայի տնտեսության ասիա-խաղաղօվկիանոսյան կոմիտեն ուղարկել է բիզնեսի ներկայացուցիչներին:

Կանցլերը վերջին անգամ Չինաստանում է եղել 2022թ․ նոյեմբերի սկզբին և հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։