Միջազգային

ՀԱՄԱՍ-ը «դրական» պատասխան է ուղարկել Գազայի պատանդների գործարքին

ՀԱՄԱՍ-ը «դրական» պատասխան է հղել Գազայում մնացած պատանդների ազատ արձակմանն ու ռազմական գործողությունների կայուն դադարեցմանը ուղղված առաջարկին։ Այդ մասին հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին:

«Ես կցանկանայի զլմ-ներին տեղեկացնել, որ մենք ՀԱՄԱՍ-ից պատասխան ենք ստացել պատանդների վերաբերյալ համաձայնագրի ընդհանուր շրջանակի վերաբերյալ։ Պատասխանը պարունակում է որոշ մեկնաբանություններ, բայց, ընդհանուր առմամբ, դրական է։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով հանգամանքների նրբությունը, մենք չենք մանրամասնի: Մենք լավատես ենք և պատասխանը փոխանցել ենք իսրայելական կողմին», - հայտարարել է Ալ Թանին՝ Դոհայում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: