Շաբաթ, 24 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 3 ℃

Рус Eng

«ԱՄՆ–ն խաղաղություն չի տենչում․ եթե պատերազմ լինի, մենք, ոչ թե նրանք կտուժեն». Սոբհանի

Միջազգային

6 Փետրվարի, 15:48

Դեսպան Սոբհանին անդրադարձել է 3+3 տարածաշրջանային ձևաչափին, Մինսկի խմբի դերին ու տարածաշրջանային խնդիրներին. 

«3+3 ձևաչափը նախատեսված է տարածաշրջանի երկրների խնդիրների լուծմանը՝ տարածաշրջանի երկրների միջոցով։ Իհարկե, եթե կան երկրներ, որոնք չմասնակցեցին այդ նիստերին, համոզված եմ, եթե այդ հարթակը շոշափելի ձեռքբերումներ արձանագրի, նրանք էլ կմասնակցեն։ Մեր դիրքորոշումն այն է, որ այդ խնդիրները ազդում են հենց մեր երկրների վրա, և հենց տարածաշրջանի երկրները պետք է լուծեն ու երաշխավորը լինեն այդ խնդիրների։ Եթե մրցակցություն կա, ուրեմն դա պետք է փնտրել տարածաշրջանից դուրս։ Կան հարթակներ, որոնք ձևավորվել են միայն  տարածաշրջանում լինելու համար։ 

Վերջերս, մի հայ մտավորականի հետ հանդիպմանը, նա կարևոր, դառը միտք ասաց, որ ԱՄՆ պաշտոնական անձանց հետ խոսում է Մինսկի խմբի առիթով։ Հարցրեցի՝ ինչի՞ համար էր ստեղծվել Մինսկի խումբը, 30 տարի կար, սակայն արդյունք չկար։ Այդ մտավորականի հետ խոսելիս հասկացա, որ Մինսկի խումբը այս տարիների ընթացքում ոչ մի արդյունք չի գրանցել։ Մինսկի խումբը ստեղծվել էր, որ նրանք իրենց ներկայությունը ապահովեն տարածաշրջանում։ Ենթադրում եմ, որ ԱՄՆ–ն խաղաղություն չի տենչում․ եթե պատերազմ լինի, ոչ թե նրանք, այլ մենք կտուժենք՝ մեր ժողովուրդը, տնտեսությունը, ենթակառուցվածքները։ Բնական է, որ մենք պետք է հետևենք իրական խաղաղություն հաստատելուն։ Կարծում եմ, որ 3+3 ձևաչափը կարող է հաջողություն ունենալ, եթե մասնակից երկրները իսկապես իրական խաղաղություն են ցանկանում»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում