Միջազգային

«ԵՄ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը». ԵՄ պատվիրակության ղեկավար

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոն անդրադաձել է տեղի լրատվամիջոցների կողմից Հայաստանում ԵՄ մշտադիտարկման խմբի թիրախավորմանը․

«Ցավում եմ, որ վերջին օրերին Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին: Ես ընդգծում եմ, որ EUMA-ը քաղաքացիական, անզեն առաքելություն է, և նրա մանդատը մշտադիտարկումն է։ Առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը և վստահության ամրապնդմանը։ ԵՄ-ը շարունակելու է իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը», - գրել է Միխալկոն։