Միջազգային

«Էլիտար կոռուպցիան նոր մասշտաբների է հասել». Վրաստանի նախագահ

«Էլիտար կոռուպցիան նոր մասշտաբների է հասել, ինչը վկայում է այն մասին, որ էլիտայի ախորժակը սահման չունի, և փաստացի ոչինչ չի վերահսկվում, և ոչ ոք պատասխանատվություն չի կրում։

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ էլիտար կոռուպցիան անհրաժեշտ ցեմենտ է, որը ամուր կաստա է պահում մոնոլիտ իշխանության շուրջ», - հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստում, որտեղ նախագահը ներկայացնում է տարեկան հաշվետվություն։

Նախագահի խոսքով՝ Վրաստանի անկախացումից հետո կառավարություններից ոչ մեկը չի կարողացել իր մեջ ուժ գտնել «ամբողջությամբ քանդել իշխանության մոնոլիտը»։