Միջազգային

Ստամբուլում զինված ահաբեկչություն է տեղի ունեցել

Ստամբուլի դատարանի շենքի դիմաց զինված միջադեպ է տեղի ունեցել։ Ոստիկանության աշխատակիցների վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել, որոնցից 3-ը՝ ոստիկան: Հարձակվողները՝ տղամարդ և կին, վնասազերծվել են։ Տուժածները հոսպիտալացվել են։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան ասել է, որ շենքի պահպանությունն ուժեղացվել է: