Միջազգային

«Եթե «Խաղաղության խաչմերուկ»-ը իրականացվի, Հայաստան-Իրան երկաթուղային կապ կլինի». դեսպան

Հայաստանում Իրանի դեսպանը խոսել է Իրան-Հայաստան հնարավոր երկաթուղագծի ու ձևաչափերի մասին։ 

Դեսպանը, մասնավորապես, հայտարարել է. «Եթե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը իրականացվի, կյանքի կկոչվի նաև Իրան-Հայաստան երկաթգծային կապը։ Նախիջևանից Ջուլֆայով կարող ենք կապվել Երասխին, այսինքն, թե՛ ցամաքային, թե՛ երկաթգծի ցանցով։ Ուստի, պետք է ասեմ, որ դա հնարավոր է և իրագործելի։ Եթե նոր ճանապարհը կառուցվի, մի իսկական հեղափոխություն տեղի կունենա տարածաշրջանի լոգիստիկայի ոլորտում»։