Միջազգային

Վրաստանի նախագահը տարեկան հաշվետվություն կներկայացնի

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Վրաստանի խորհրդարանում հանդես կգա տարեկան հաշվետվությամբ: Նախնական տվյալներով՝ նրա ժամանումը խորհրդարան սպասվում է ժամը 12:00-ին:

Սա կլինի նրա վերջին տարեկան զեկույցը նախագահի կարգավիճակում։ Հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, որից հետո նոր նախագահին կընտրի ընտրիչների կոլեգիան: Զուրաբիշվիլիի ելույթը տեղի կունենա իշխող կուսակցության հետ բարդ հարաբերությունների ֆոնին։ «Վրացական երազանքում» նախկինում փորձում էին նրան իմպիչմենտ հայտարարել, իսկ հիմա ասում են, որ նրան լեգիտիմ նախագահ չեն համարում: