Միջազգային

«Ընդդիմության գզվռտոցը հասարակությանը հուսախաբ է անում». Զուրաբիշվիլի

«Դիմում եմ ընդդիմությանը․ դադարեք հայհոյել, պիտակավորել և առճակատվել միմյանց հետ։ Դա հասարակության մեջ անհուսություն և նիհիլիզմ է հրահրում», - հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում, որտեղ հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ: Զուրաբիշվիլիի խոսքով՝ ընդդիմությունը պետք է կարողանա պայմանավորվել երկրի հիմնական առաջնահերթությունների շուրջ:

«Դուք պետք է ցույց տաք հանրությանը, որ դեռ կարող եք խոսել, աշխատել և հասնել արդյունքների՝ եվրոպական նպատակին հասնելու համար: Ընդդիմության հիմնական պարտականությունն է մոբիլիզացնել և ներգրավել եվրոպական ընտրությանը աջակցող հասարակությանը», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։