Միջազգային

Բայդենը վետո կդնի առանց Ուկրաինայի` Իսրայելին աջակցելու մասին օրենքի վրա․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի Իսրայելին աջակցելու մասին օրինագիծն առանց Ուկրաինայի օգնության, եթե այն ստորագրվի նրա կողմից: «Վարչակազմը խստորեն դեմ է Ներկայացուցիչների պալատի կողմից H. R. 7217 օրինագծի ընդունմանը: Եթե նախագահը ստանա H. R. 7217, նա վետո կդնի դրան», -նշել են Սպիտակ տանը։

Հայտարարության մեջ ասվում է, որ վարչակազմը մի քանի ամիս աշխատել է սենատորների երկկուսակցական խմբի հետ՝ հասնելու ազգային անվտանգության համաձայնագրի, որը կպաշտպանի սահմանը և աջակցություն կցուցաբերի Ուկրաինային և Իսրայելին, ինչպես նաև անհրաժեշտ մարդասիրական օգնություն կտրամադրի ողջ աշխարհում հակամարտություններից տուժած քաղաքացիական բնակչությանը: