Միջազգային

Արգենտինայի նախագահը մեկնել է Իսրայել

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը երկուշաբթի մեկնել է Իսրայել՝ հանդիպելու իր գործընկեր Իցհակ Հերցոգի և երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնել է Միլեյի մամուլի ծառայությունը։

«Իր պաշտոնավարման ընթացքում նախագահ Միլեյը կայցելի Լացի պատ և փետրվարի 6-ին հանդիպում կունենա իսրայելցի գործընկեր Իցհակ Հերցոգի և փետրվարի 7-ին՝ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ», - ասվում է հայտարարության մեջ: