Միջազգային

2023թ. Վրաստանում ճՏՊ-ներից 442 մարդ է զոհվել

Վրաստանում 2023 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 442 մարդ, վիրավորվել՝ 7310-ը։ Վիճակագրությունը հրապարակել է երկրի ՆԳՆ-ն: Ընդհանուր առմամբ, երկրում տեղի է ունեցել 5594 ճանապարհատրանսպորտային պատահար:

Դրանցից մոտ մեկ երրորդը մեքենաների բախումներն են՝ 1855։ Զոհվել է 104 մարդ։ Կատարվել է 1638 հետիոտնային վրաերթ, զոհվել է 95-ը:

2022 թվականի համեմատ թվերը լրջորեն չեն փոխվել։ Վթարի հիմնական պատճառները մնում են արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, հանդիպակաց գիծ դուրս գալը և հետիոտնային անցման կանոնները խախտելը: