Բուլղարիայի ներքին գործերի նախարարության աշխատակից է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։ Այդ մասին հաղորդում է «Մեդիապուլ» պարբերականը:
Ենթադրվում է, որ նա Բուլղարիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից է, որը գաղտնի տեղեկություններ է փոխանցել Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետին: